Դանիել Բրյուլ
Դանիել Բրյուլ գերմ.՝ Daniel Brühl[1] | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1978[2][3][4][…] (46 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Իսպանիա |
Կրթություն | Dreikönigsgymnasium? |
Մասնագիտություն | դերասան, ոչ գեղարվեստական գրող, գրող, կինոդերասան, հնչյունավորող և կինոռեժիսոր |
Ամուսին | Felicitas Rombold? |
Ծնողներ | հայր՝ Hanno Brühl? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Deutsche Filmakademie? |
Կայք | danielbruehl.com |
Daniel Brühl Վիքիպահեստում |
Դանիել Բրյուլ (հունիսի 16, 1978[2][3][4][…], Բարսելոնա, Իսպանիա[1])[7]) գերմանացի և իսպանացի դերասան[8], կինոռեժիսոր, կրկնօրինակող։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիել Բրյուլը բնակվում է և՛ Բեռլինում, և՛ Բարսելոնայում։ Գերմանացի հեռուստառեժիսոր Հաննո Բրյուլի և իսպանացի ուսուցչուհի Մարիա Գոնսալեզ Դոմինգոյի որդին խոսում է գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և կատալաներեն[9][10]։ Բրյուլը մեծացել է Քյոլնում, որտեղ հաճախել է երեք թագավորների գիմնազիան (Dreikönigsgymnasium)։ Ութ տարեկան հասակում ընթերցանության մրցույթում հաղթանակը նրան հասցրել է WDR ռադիոկայան։ Ռադիոհաղորդումների և կրկնօրինակման հետագա դերերին հաջորդել են հեռուստատեսային առաջին աշխատանքները։
1994 թվականին «Սվենի գաղտնիքը» հեռուստաֆիլմում ստացած դերով նա ուշադրություն է գրավել, որի արդյունքում 1995 թվականին ARD հեռուստաալիքի «Արգելված սեր» սերիալում խաղացել է փողոցային երեխա Բենջամինի փոքրիկ դերը։
Բրյուլը առաջին անգամ մեծ կինոէկրանին է հայտնվել 1999 թվականի «Հեքիաթային երկիր» ֆիլմում։ Իսկ հանրային ճանաչում է ձեռք բերել «Գուդ բայ, Լենի՛ն» ֆիլմում գլխավոր դերակատարի՝ Ալեքսանդր Քերների դերի շնորհիվ։ Աշխարհում վեց միլիոն հեռուստադիտող ֆիլմը տեսել է կինոթատրոններում։ Այլ ֆիլմերում, ինչպիսին է «Սուրբ Ծնունդ»-ը Բրյուլը ցույց է տալիս իրեն այլ կողմերից ևս։ «Սալվադոր․ պայքար հանուն ազատության» ֆիլմը, որում Բրյուլը զարմանալիորեն գլխավոր դերն է ստացել, 2007 թվականի իսպանական կինոյի գլխավոր հաջողություններից մեկն է դարձել։ 2008 թվականին Լայպցիգում տեղի են ունեցել «Լիլա, Լիլա» (Մարտին Զութերի համանուն վեպի հիման վրա) ֆիլմի նկարահանումները։ 2008 թվականի «Քրաբաթ» ֆիլմում խաղացել է ավագ վարպետ Տոնդայի՝ Քրաբաթի մոտ ընկերոջ դերը։ Քվենտին Տարանտինոյի Օսկարի առաջադրված «Անփառունակ սրիկաները» ֆիլմում Բրյուլը խաղացել է պատերազմի հերոս գերմանացի Ֆրիդրիկ Զոլլերի դերը։ «Եվա» իսպանական գիտաֆանտաստիկ ֆիլմում գլխավոր դերի շնորհիվ 2012 թվականին Իսպանիայում Բրյուլը առաջադրվել է մի քանի անվանակարգերում։ 2013 թվականին Բրյուլը խաղացել է երիտասար Նիկի Լաուդայի գլխավոր դերը։
2016 թվականին նկարահանվել է «Առաջին վրիժառուն։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմի գլխավոր հերոսի ախոյանի՝ Հելմութ Զեմոյի դերում[11]։
2021 թվականին իր ռեժիսորական դեբյուտի՝ «Հարևանը» ֆիլմի համար Բրյուլը հրավեր է ստացել մասնակցելու Բեռլինի 71-րդ միջազգային կինոփառատոնին [12]։
Բրյուլը համարվում է գերմանական կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը (2003)։
2017 թվականին ընդունվել է կինոարվեստի և գիտությունների ակադեմիա, որն ամեն տարի հանձնում է Օսկար մրցանակը։ Դանիել Բրյուլը բնակվում է կնոջ՝ հոգեբան Ֆելիցիտաս Ռոմբոլդի և 2 որդիների հետ Բեռլինում[13][14].[15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուլը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Գուդ բայ, Լենին»–ը, «Անփառունակ սրիկաները»–ը, «Շեֆ Ադամ Ջոնս»–ը, «Կապիտան Ամերիկա։Քաղաքացիական պատերազմ»–ը, և «2 օր Փարիզում»–ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #129255335 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 2003 — European Film Academy.
- ↑ 2004 — European Film Academy.
- ↑ Կաղապար:Munzinger – Zeit online nennt davon abweichend als Geburtsort Arenys de Munt.
- ↑ Daniel Brühl (2012-09-09). «Barcelona: Die Liebe des Daniel César Martín Brühl González». welt.de. Վերցված է 2018-10-7-ին.
- ↑ Daniel Brühl in der Gemäldegalerie, Berliner Zeitung, abgerufen am 26. Juni 2020.
- ↑ [1] Արխիվացված 2017-12-15 Wayback Machine, news.de, 30. Oktober 2017
- ↑ Captain America: Daniel Brühl wird zu Baron Zemo, IGN, 27. Januar 2015
- ↑ Wettbewerb – Neugestaltung filmischer Formen Արխիվացված 2021-02-11 Wayback Machine. In: berlinale.de, 11. Februar 2021 (abgerufen am 11. Februar 2021).
- ↑ Արխիվացված (Date missing) heute.at (Error: unknown archive URL) in: Heute.at vom 15. Dezember 2016
- ↑ DANIEL BRÜHL VERPLAPPERT: Heimliche Hochzeit mit seiner Felicitas. gala.de vom 22. Februar 2018.
- ↑ «Vaterfreude bei Daniel Brühl». faz.net. 2020-09-01. Վերցված է 2020-09-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK
- Daniel Brühl
- Daniel Brühl
- Daniel Brühl
- Agenturprofil bei der Agentur Players, abgerufen am 28. Dezember 2020
- Eigene Website von Daniel Brühl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բրյուլ» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոդերասաններ
- Կինոռեժիսորներ
- Գերմաներեն գրականություն
- 21-րդ դարի գրականություն
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի դերասաններ
- Գերմանացի կինոդերասաններ
- Գերմանացի ռեժիսորներ
- Իսպանացի կինոռեժիսորներ
- Աուդիոգիրք կարդացողներ